ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ Ազգային ժողովի արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին: Որոշման հիմնավորւմն այն է, որ նկատի է առնվում ԱԺ կարողությունների զարգացման համար նվիրատվության տեսքով գումարների շրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը:
Հատկանշական է այն, որ արդեն երկար ժամանակ է ԱԺ-ի տնտեսագետ պատգամավորները պնդում են, որ Հայաստանը պետք է ընդհանրապես հրաժարվի արտաբյուջետային ֆոնդեր պահելու պրակտիկայից, քանի որ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ նաեւ անհավասար պայմաններ է ստեղծում պետական մարմինների միջեւ: Եվ այդ ֆոնին, հանկարծ ԱԺ-ն նույնպես իրավունք է ստանում նման ֆոնդ ունենալ: Հիշեցնենք, որ նման ֆոնդեր ունեն մաքսային, հարկային, ինչպես նաեւ ուժային կառույցները:



























