Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, այսօր՝ հունվարի 15-ին, տեղի է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական, այդ թվում ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաեւ միջազգային օրակարգում առկա մի շարք արդիական հարցեր: