Հայաստանը փայլուն կերպով կհանձնի սպասվող քննությունը՝ նախագահական ընտրությունները: Այսօր՝ հունվարի 16-ին, դատախազների եւ փաստաբանների եռօրյա սեմինարի բացման ժամանակ ունեցած ելույթում ասել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Սեմինարը կազմակերպել է ԵԱՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանատան եւ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ՝ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում:
ՀՀ ոստիկանապետը սեմինարի մասնակիցներին տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում հիմք է ընդունվել անձնական պատասխանատվության պրակտիկան, այսինք յուրաքանչյուր ընտրատեղամասում նշանակվում է ոստիկանության մեկ պատասխանատու անձ: «Այդ մեթոդը մենք կիրառել ենք խորհրդարանական ընտրություններում, այնուհետեւ՝ ՏԻՄ ընտրություններում եւ այն իրեն ամբողջությամբ արդարացրել է»,-նշել է Գասպարյանը: Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, բայց ոստիկանությունը պատրաստ է դրանց: «Այս քննությունը մենք փայլուն կհանձնենք: Հայաստանի փորձը օրինակ կդառնա ուրիշների համար»,-վստահ է Վլադիմիր Գասպարյանը:




























