Հայաստանում 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գազահամակարգին է միացված 597366 բաժանորդ: Ընթացիկ տարվա հունվար ամսին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1013-ով:
Ընկերության փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարության որոշման համաձայն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 260928 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 17791-ը՝ հունվար ամսին:



























