Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխան Օդային օրենսգիրք: Այդ մասին հայտարարել է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ փետրվարի 4-ին ԼՂՀ Օդային օրենսգրքի մշակման հետ կապված հարցերին նվիրված խորհրդակցությանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ վարչապետի խորհրդական Դմիտրի Ադաբաշյանը:

Ծավալված քննարկումների ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ Օդային օրենսգրքի մշակումը եւ ընդունումը հանդիսանում է ավիացիայի գործունեության կարեւորագույն հիմքերից մեկը, եւ այս համատեքստում ակնկալում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ սերտ համագործակցություն:

Խորհրդակցությանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: