Անգլիական ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի չորս քաղաքացիների եւ լատվիացի երկու կնոջ մարդկանց առեւտրով զբաղվելու կասկածանքով։

BBC News-ի հաղորդմամբ, ձերբակալվածները Լատվիայի Հանրապետության անձնագրով փորձել են Մեծ Բրիտանիա տեղափոխել 15 ամյա մի հայուհու։

Chronicle Live-ի տվյալներով, աշակերտուհին մոտ 49 եւ 25 տարեկան երկու տղամարդկանց եւ մի կնոջ հետ (33 կամ 26 տարեկան) Նիդեռլանդներից լաստանավով ժամանել է Մեծ Բրիտանիա ։

Մարդկանց առեւտրով զբաղվելու կասկածանքով հետաքննության ժամանակ եւս երկու հայ տղամարդ է ձերբակալվել։Աղբյուրի հաղորդմամբ, աղջկան հանձնել են տեղի իշխանություններին։