2009թ. Վրաստանի եւ Հայաստանի առեւտրային դրական բալանսը կազմել է 47,5 միլիոն դոլար:
Ընդհանուր առմամբ, անցած տարի Վրաստանը դրական առեւտրային բալանս է գրանցել 30 երկրների հետ (191,3 միլիոն դոլար)՝ 2008թ. գրանցված 28 երկրների փոխարեն (227,5 միլիոն դոլար):
Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը, 2009թ. Վրաստանը 1 միլիոն դոլարից ավելի դրական առեւտրային բալանս է ունեցել 12 երկրների հետ՝ Կանադա՝ 103,1 միլիոն, Իրաք՝ 10,5 մլն, Սաուդիան Արաբիա՝ 9,1 մլն, Լիբանան՝ 3,7 մլն, Ալբանիա՝ 3,1 մլն, Անգոլա՝ 3.1 մլն, Ուզբեկստան՝ 2,3 մլն, Ղըրղզստան՝ 1,5 մլն, Եգիպտոս՝ 1,2 մլն, Տաջիկստան՝ 1,1 մլն:



























