Հայ ազգային կոնգրեսի անդամ «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը որոշել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին սատարել «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ այդ որոշման համար իրենց ՀԱԿ-ում քննադատել են, բայց «իրեն ի՞նչ»: «Ես բոլորի կարծիքը հարգում եմ: Հուսով եմ, որ որ մյուս մարդիկ էլ հանդուրժող կլինեն այլակարծության նկատմամբ: Իմ գործընկերն է, միակ թեկնածու է ՀԱԿ-ից, ինչպե՞ս կարելի է չպաշտպանել, կարծում եմ` հակառակն անելն է շատ վատ բանի մասին խոսում, ոչ թե այն, ինչ ես եմ արել»,- ասաց նա: