Հայաստանի նախագահի թեկնածու ,«Ազգային ինքնորոշում միավորման» ղեկավար Պարույր Հայրիկյանը հունվարի 22-ին այցելել է երեկվանից անժամկետ հացադուլ հայտարարած մեկ այլ նախագահի թեկնածուի` Անդրիաս Ղուկասյանին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Պարույր Հայրիկյանը, նա այցելել է Անդրիաս Ղուկասյանին` նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվելու, ինչպես նաեւ նրա պահանջների հետ ծանոթանալու համար:
Հայրիկյանի խոսքով` նրա համար սկզբունքայնորեն հասկանալի է Ղուկասյանի դիրքորոշումը. «Ես նրան հայտնել եմ նաեւ, որ համերաշխության համար` ելնելով նախընտրական ժամանակացույցից, մի քանի օր կմիանամ հացադուլին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ հացադուլի առաջին օրը Ղուկասյանին այցելել են նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովահննիսյանն ու Արամ Հարությունյանը, որոնք կոչ են արել նրան դադարեցնել ցույցը եւ չվնասել իր առողջությունը:





























