2007-ի հունվարի 19-ին պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամաստի ամուսնության կնքահայրը լքել է իր բնակության վայրը։ Զազրելի ոճրագործին բանտում ամուսնացրած կնքահայրը՝ Մեւլյութ Աքդենիզը հանդիսանում է Աքչաքեսեյի գյուղապետը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ ոճրագործի կնքահայր գյուղապետը ամուսնության մասին տեղեկությունը մամուլում հայտնվելուց հետո անջատել է հեռախոսը եւ հեռացել է գյուղից։
NEWS.am-ը հիշեցնում է, որ մարդասպան Օգյուն Սամաստը Քոջաելի քաղաքի խիստ պահպանվող բանտում ամուսնացել է Սելմա Շահինի հետ: Ամուսնությունը բանտում կազմակերպել եւ կնքահայր է հանդես եկել Աչաքեսեյի գյուղապետ Մեւլութ Աքդենիզը, իսկ որպես հարսանեկան վկաներ` անվտանգության աշխատակիցները: Գիրեսունից բանտ էին ժամանել նաեւ մարդասպանի բարեկամները:




























