Հայաստանում 2009 թվականին ավելի քիչ համակարգիչներ են ներմուծվել, քան 2008 թվականին։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստան է ներմուծվել 31.8 միլիոն դոլար մաքսային արժեքով 960 հազար համակարգիչներ եւ համակարգչային բլոկներ: 2008 թվականի տվյալների համեմատ սույն ցուցանիշը նվազել է 39.2 տոկոսով:
Հատկանշական է, որ կառավարության հռչակած «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը սկսեց գործել նախորդ տարի, որից հետո այդ տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները եւ ներմուծողները նշեցին, որ շուկայում աշխուժություն է նկատվում։



























