Չնայած արաբական մի շարք երկրներում շարունակվող զարգացումներին եւ ներքին անկայունությանը տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել արաբական աշխարհի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների պահպանման եւ զարգացման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

Նոյեմբերի 26-28-ը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանան, որի ընթացքում հանդիպումներ  տեղի ունեցել Լիբաննի նախագահ Միշել Սլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի եւ վարչապետ Նաջիբ Միքատիի հետ։ Այցելության ընացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Մայիսին Շարմ էլ Շեյխում եւ սեպտեմբերին Նյու-Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում կայացել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպումները։

Նկատի ունենալով Սիրիայում ծավալվող իրադարձությունները, շարունակվող բախումները եւ խորացող հումանիտար ճգնաժամը, Հայաստանը տարբեր ուղղություններով եւ մակարդակներով քայլեր է ձեռնարկել սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովման եւ պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Սեպտեմբերին Նյու-Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը։

Փետրվարի 4-ին Մյունխենում եւ մայիսի 9-ին Շարմ էլ Շեյխում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Մոհամեդ Քամլ Ամրի հետ: Մայիսին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Եգիպտոս՝ Շարմ Էլ-Շեյխում Չմիացած երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի, Եմենի արտգործնախարար Աբուբաքր Աբդուլլահ Ալ-Քիբրիի, Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի, Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի:

2012թ. սեպտեմբերի 4-8-ը տեղի է ունեցել կառավարության 5 անդամների ուղեկցությամբ  Իրաքի փոխվարչապետ Ռ.Ն. Շաուեյսի այցը Երեւան: Նոյեմբերի 6-8-ը կայացավ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեեւորգյանի պաշտոնական այցը Իրաք: Գումարվեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի շրջանակներում ստորագրվեց ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագիր:

Դեկտեմբերին Երեւանում վերաբացվեց Իրաքի դեսպանությունը:

Հունիսի 24-30-ը Հորդանանում կայացավ «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ մշակութային համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որին զուգահեռ անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր: Սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ շրաջանակներում տեղի ունեցել Հայաստանի եւ Հորդանանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի հանդիպումը։ Ամանում քաղաքական խորհրդատվություններ են կայացել Հայաստանի եւ Հորդանանի արտգործնախարարությունների միջեւ։

Մայիսի 11-15-ը Հայաստանում էր գտնվում Քուվեյթի շեյխա, «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը:

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունցել Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահի, վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի, փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի, Էդվարդ Նալբանդյանի եւ Քուվեյթի Ֆինանսների նախարար Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ։ Հայաստանի եւ Քուվեյթի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը։

Նոյեմբերի 5-6-ը կայացավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի աշխատանքային այցը ԱՄԷ: Հանդիպումներ կայացան արտաքին առեւտրի, ջրային ռեսուրսների եւ շրջակա միջավայրի նախարարների հետ:

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպումներ է ունեցել Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիին, ԱՄԷ արտգործնախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանին եւ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ-Քասիմիին: Այցի շրջանակներում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը։

Մայիսի 19-22-ը Երեւանում անցկացվեցին խորհրդատվություններ Հայաստանի եւ Օմանի ԱԳՆ-երի միջեւ:

Ապրիլի 22-24-ը Հայաստան է այցելել Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օրիտ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը: Օգոստոսի 23-26-ը տեղի է ունեցել Իսրայելի սփյուռքի եւ տեղեկատվության նախարարի այցը Հայաստան: