Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարը պատրիարքարանում հանդիպել է արքեպիսկոպոս Սահան Սփաջյանի հետ։ Սահան արքեպիսկոպոսը ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավանան, ինչին ի պատասխան նախարար Օհանյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Հայաստանի պաշտպանության նախարարը պատրիարքարանից դուրս գալուց հրաժարվել է պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Ստամբուլում փետրվարի 4-5-ը անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական վեհաժողովը անցել է լուրջ սկանդալներով։ Օրինակ, համաժողովի ժամանակ մոտ 15 րոպե անջատվել է հոսանքը, արգելված է եղել ինտերնետը եւ այլն։