Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը արդեն ազատության մեջ է: Նա այժմ գնում է  Թիֆլիս` հանդիպելու վիրահայոց թեմի առաջնորդին, կայցելի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Վահագն Չախալյանի մոտ գտնվող «Երկիր» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Այնտեղից Չախալյանը ուղեւորվելու է Ախալքալաք:

Նշենք, Վահագն Չախալյանը բանտում մնացել է հինգ տարի: Նրան կալանավորել էին 2008թ. հուլիսի 21-ին, 2009թ. ապրիլի 7-ին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ «Հանրային կարգը խախտող միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» եւ «զենք պահելու» համար: