Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին՝ փետրվարի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին:

Ինչպես հաղորդում է TRT-ն, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի հետախուզական տվյալները ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ:

Բանակցություններում, որ տեւել են 1,5 ժամ, կողմերը եւս մեկ անգամ մտադրություն են հայտնել համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:

Գեյթսը նշել է նաեւ Թուրքիայի կարեւոր դերը Աֆղանստանում: Կողմերը եկել են համաձայնության Աֆղանստանում թուրք զինվորականների քանակի ավելացման շուրջ, որոնք վարժանքներ եւ դասընթացներ են անցկացնելու անվտանգության աֆղանական ուժերի շրջանում:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին թուրքական վարչապետը հայտարարել էր, թե երկիրը մտադիր չէ ավելացել Աֆղանստանում իր ռազմական ներկայությոնը: Նա հայտնել էր, որ Թուրքիան արել է իր կարեցածին չափ՝ սկզբնական 700-ից լրակազմը հասցնելով 1750-ի: Իսկ փաստը, որ թուրք զինվորները չեն մասնակցում այդ երկրում ընթացող ռազմական գործողություններին, Վաշինգտոնի կողմից ճնշումներին Անկարային տեւական դիմադրության արդյունքն է: