Ոստիկանությունը հունվարի 26-ին ցրել է Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքը, որին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները: Արդյունքում մի քանի տասնյակ ակտիվիստներ, այդ թվում ` լրագրողներ, ձերբակալվել են, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Բողոքի ակցիան նախաձեռնվել է սոցիալական ցանցում եւ անցկացվել է ի նշան համերաշխության Իսմայիլի բնակիչների, որտեղ օրերս անկարգություններ էին տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Իսմայիլում անկարգություններն սկսվել էին հունվարի 24-ի գիշերը, որոնց մասնակցել էր մի քանի հազար մարդ: Նրանք այրել էին «Չիրագ» հյուրանոցը, մի շարք ավտոմեքենաներ եւ պահանջել էին վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը: Կարգուկանոնի հաստատման համար քաղաք էին մտցվել ոստիկանության ու ներքին զորքերի ստորաբաժանումները:





























