Տավուշի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները պետք է զարգանան: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզկենտորն Իջեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նար խոսքով` գործող իշխանությունները, գիտակցելով մարզի զբոսաշրջային պոտենցիալը, շարունակում են արդիականացնել ենթակառուցվածքները: Զբոսաշրջային արտադրանքի շահերից ելնելով` Տավուշում հատուկ ուշադրություն կդարձվի բնության պահպանության խնդիրներին, կշարունակվեն այլընտրանքային էներգետիկայի զարգացմանն ուղղված ջանքերը:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որպես խորհրդարանական մեծամասնություն, պարտավորություն է ստանձնում բարձրացնել իրականացվող բարփոխումների որակն ու քանակը: Երկրի համաչափ զարգացումը բխում է մեր որդեգրած քաղաքական կուրսից: Դա պահանջված կուրս է, եւ մենք կշարունակենք այն իրականացնել առաջիկա հինգ տարվա ընթացքում»,-հայտարարեց Ս. Սարգսյանը:





























