ՆԱՏՕ-ի՝ դանիացի զինծառայողներից բաղկացած ծովահենության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը ազատել է Սոմալիի ափերի մոտ ծովահենների կողմից զավթած բեռնանավը։
Ինչպես հայտնում է BBC-ն, զինվորականները գրոհն սկսել են միայն այն բանից հետո, երբ կապիտանը հայտարարել է, որ ամբողջ անձնակազմը թաքնվել է անվտանգ տեղում։ Հանցագործները կարողացել են լքել բեռնանավը մինչ այն պահը, երբ դանիացիները բարձրացել են նրա վրա։
Սակայն ռուսական հետախուզանավին հաջողվել է բռնել ծովահեններով լի նավակը, որ օգնության էր շտապում հանցակիցներին։
Բոլոր ծովահենները գերի են ընկել եւ գտնվում են ռուսական նավում։ Ավազակներին կարող են հանձնել Քենիայի կամ Սլովենիայի իշխանություններին, որոնց նավերը վերջիններս մտադիր էին զավթել։ Չի բացառվում, որ ծովահեններին կուղարկեն Ռուսաստան, որտեղ նրանք կկանգնեն օրենքի առաջ։




























