Ադրբեջանական բանակում արտակարգ իրավիճակը շարունակվում է: Անցած հանգստյան օրերին եւս երկու դեպք է գրանցվել:
Ըստ ԱՊԱ-ի տեղեկությունների,ներքին զորքերի հիվանդանոցում հիվանդության հետեւանքվ մահացել է ընդամենը քսան օր ծառայած զինվոր: 2013 թվականի հունվարին զորահավաքի եւ զորակոչի գծով Պետծառայության Սաբունչինյան շրջանի բաժանմունքի կողմից զինծառայության զորակոչված Թողրուլ Ռուսթամլին (1991 թվ. ծնվ.) մահացել է հիվանդությունից:
Եւս մեկ դեպք գրանցվել է Նախիջեւանում: Հանգստյան օրվա գիշերը N զորամասի կապիտան Ֆաիգ Սեիդովը ձկնորսության էր գնացել Բաբեկսյան շրջանի Ուզունոբա լիճ: Սառույցի կոտրվելու հետեւանքով սպան ընկել է ջուրն ու խեղդվել: Մեկ ժամ անց նրա մարմինը հանվել է լճից:





























