Թուրքական Hurriyet պարբերականը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի ֆրանսերեն տարբերակում ներկայացված է Թուրքիայի ֆուտբոլային պատմությունը, տեղեկություններ ակումբների եւ խաղացողների մասին, եւ ամենազարմանալին այն է, որ Թուրքիայի քարտեզի մեջ ներառված է նաեւ Նախիջեւանը։

Թուրքական պարբերականը նկատում է, որ ՈՒԵՖԱ-ն առաջինն է, որ Թուրքիայի հողերին եւս մեկ երկիր է միացրել, ի տարբերություն այլ քարտեզների, որոնց մեջ միշտ Թուրքիայի ներկայիս տարածքները ներկայացվում էին հարեւան պետությունների կազմում։