ՆԱՏՕ-ի ընդլայնման եւ Հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարկման կապակցությամբ Ռուսաստանի անհանգստությունը չի արտացոլում գործերի իրական դիրքը։ Այս մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Ես պետք է ասեմ, որ նոր դոկտրինան չի արտացոլում իրական խաղաղությունը… ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին չէ»,- հայտարարել է Ռասմուսենը։
Նրա խոսքով, ռուսական ռազմական նոր դոկտրինան, որում ՆԱՏՕ-ի ընդլայնումը ներկայացված է իբրեւ ռազմական վտանգ Ռուսաստանի համար, «հակասում է մեր բոլոր փորձերին՝ լավացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է երկրի ռազմական դոկտրինան։ Փաստաթղթում որպե վտանգ նշված է ՆԱՏՕ-ի ուժերի մոտենալը ՌԴ սահմաններին։




























