Սվերդլովի մարզում «Каменный пояс-2010» ռալլիի մրցաշրջանի մեկնարկման ժամանակ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել հանդիսատեսներից մեկին։ «Ինտերֆաքսի»-ի հաղորդմամբ, երիտասարդը, ով Եկատերինբուրգ քաղաքի բնակիչ էր, ստացված վնասվածքների պատճառով տեղում մահացել է։

Միջադեպը պատահել է Ուրալի ավտոմրցարշավի առաջին փուլի ժամանակ։

«Вести»-ի հաղորդմամբ, մեքենան հարվածել է նաեւ այլ մարդկանց, սակայն նրանցից ոչ մեկը դեռեւս բժշկական օգնության չի դիմել։ Ներկայումս դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչու վարորդը (Իլդուս Բիկբուլատովը) չի կարողացել ղեկավարել մեքենան։

Ավտոմրցարշավը ընթացել է Սվերդլովի շրջանի Պերվոուրալսկ քաղաքից 6 կմ հեռավորության վրա գտնվող Մագնիտկա գյուղում։ Ձյան թմբին է բախվել նաեւ Ուֆայից ժամանած անձնակազմը։ Դեպքի վայրը շրջապատված է, տեղում աշխատում են հետաքքնչական խմբերը։ Հիմնական մրցարշավը շարունակվում է։