Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Նոյեմբերյան քաղաքի ընտրողների առջեւ: Նրա խոսքով, ներկայումս օդանավակայանի հետ կապված բոլոր հարցերը լուծում են ստացել: «Մնացել է լուծել միայն մի քանի հարց` շահագործման հետ կապված: Դրանք լուծելուց հետո Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել եւ չվերթներ ընդունել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ԼՂՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է ինքնաթիռներ ընդունելուն, աշխատանքներ են տարվում ավիացիոն պարկի ձեռքբերման եւ անձնակազմ հավաքելու ուղղությամբ:





























