Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ին` ժամը 13.00-ին եւ փետրվարի 4-ին` ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օրեր քաղաքացիների համար:
Բաց դռների օր է հայտարարվում նաեւ փետրվարի 2-ին` ժամը 12.00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների համար, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին:
Միջոցառմանը կարող են մասնակցել նաեւ ԿԸՀ-ում չհավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունները:





























