ԱՄՆ-ի Միդլթաուն քաղաքի էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 50 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հայտնվում էր երկու զոհի եւ տասնյակ վիրավորների մասին։ Իշխանությունները արդեն սկսել են դեպքի քննությունը։
Հիշեցնենք, որ էլեկտրակայանի գազատարում հզոր պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին։ Այնուհետեւ հրդեհ է բռնկվել։ Պայթյունի ալիքը ոչնչացրել է մոտակա տները։ Ականատեսների խոսքով, պայթյունը զգացվել է անգամ հարեւան քաղաքներում, իսկ ծխի ամպը տեսանելի է եղել մի քանի կմ հեռավորությունից։




























