Հայաստանի համար արագ բարեկեցություն խոստանալը հեշտ է, բայց արդյո՞ք իրատեսական է: Այդ մասին այսօր` հունվարի 30-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա խոսքով, նույն անձինք, որոնք քննադատում են իր ներկայիս նախընտրական ծրագիրը, թե կոնկրետ թվեր չկան, նախկինում էլ քննադատում էին իրական քայլերի, օրինակ բյուջեն 2012-ին 101 մլրդ դրամով համալրելու համար: «Ռուսերեն լավ ասացվածք կա. «Xотеть не вредно»: Ոչ ոք դեմ չէ աշխատատեղերի շատ շուտ ստեղծմանը: Բայց նա, ով երկրի համար արագ բարեկեցություն է խոստանում, կարող են մտածել` որքանով են իրատեսական այդ խոստումները: Եթե նման հնարավորություն լիներ, ես որպես գործող նախագահ բնականաբար կօգտագործեի դա: Կարող են հասկանալ այդ մարդկանց հայտարարությունները, դրանք բխում են երկրի համար ավելի լավ ապագայի մեծ ցանկությունից, բայց յուրաքանչյուր խոստում պետք է լուրջ հիմնավորում ունենա»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























