Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովն, այսօր` հունվարի 30-ին, հաջողությամբ վիրահատվել է Բլոխինի անվան ռուսական օնկոլոգիական կենտրոնում: Այս մասին հաղորդել են Մոսկվայի բժշկական շրջանակները:

«Այսօր նա (Պրիմակովը) վերահատվել է, հետվիրահատական շրջանը նորմալ ռեժիմով է անցնում»,-«Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է բժիշկներից մեկը: Պրիմակովի առողջության մասին այլ մանրամասներ չեն հաղորդում:

Եվգենի Պրիմակովը Ռուսաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1998-99 թվականներին: Մինչ այդ նա ղեկավարել է ԱԳ նախարարությունը (1996-98) եւ արտաքին հետախուզության ծառայությունը (1991-96):