Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանավան, որտեղ հյուրընկալվել է պայմանագրային զինծառայող Արտակ Գաբուզյանի ընտանիքին: Թեյի սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը զրուցել է զինվորի ընտանիքի անդամների հետ:

Նշենք, որ պայմանագրային զինծառայող, 21-ամյա Արտակ Գաբուզյանը ծառայության է անցել 2009-ին: 2010 թվականի հունիսին ԼՂՀ Մատաղիսի դիրքերում նա մահացու վնասվածք է հասցրել հակառակորդին, ով փորձել է մտնել հայկական զինվորական դիրքեր: Մարտական սխրանքի համար, ՀՀ նախագահի հրամանագրով, Արտակը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

2011-ին նա Սերժ Սարգսյանից 3-սենյականոց բնակարան է ստացել Ստեփանակերտում: