Հունվարի 30-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երեւան քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 15-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով:



























