Հունվարի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 21063» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: