Ադրբեջանում հերթական խռովություններն են բռնկվել: Այս անգամ Baku Flame Towers գրասենյակա-հյուրանոցային համալիրի մոտ 150 աշխատողներ դիմել են Ադբեջանի Միգրացիոն կենտրոնի ղեկավար Ալիովսաթ Ալիեւին` DIA Holding Azerbaijan կապալառու ընկերության ղեկավարների դեմ բողոքով:
Ինչպես Vesti.Az-ին հաղորդել է ԱՄԿ տնօրեն Ալովսաթ Ալիեւը` աշխատողները բողոքել են, որ ընկերության ղեկավարները երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն վճարում իրենց:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին համալիրի աշխատողները շրջափակել էին Խորհրդարանական պողոտան, սակայն 6-7 րոպե անց Baku Flame Towers-ի պահակները նրանց հեռացրել են շինհրապարակ: Այն ժամանակ նշվել էր, որ աշխատողների խռովությունը կապված էր սննդային թունավորման հետ: Սակայն այսօր պարզ է դարձել, որ սննդային թունավորումը միակ պատճառը չէ: 150 աշխատոներ, որոնց մեջ մի մասը Թուրքիայի քաղաքացիներ են, եղել, շինարարության մեջ անօրինական են աշխատում` չունենալով աշխատանքային լիցենզիա: «Երկու ամիս նրանց աշխատավարձ չեն վճարել: Աշխատողների մեջ շատ հիվանդներ կան, սակայն բժշկական հոտազոտություններ չեն կատարվել: Աշխատողներին տալիս են անորակ սնունդ: Նրանք բնակվում են Բատամդար բնակավայրի տարածքում` ավտոմեքենաների շուկայի դիմաց տեղակայված խրճիթում, անմարդկային պայմաններում: Գործատուները փաստացի նրանց վերաբերվում են ստրուկի նման: Այս պատճառով աշխատողները ցույց են կազմակերպել եւ աշխատանքի դուրս չեն եկել, մինչեւ գործատուները վերականգնեն իրենց իրավունքները»,-նշել է Ալիեւը:
Ներկա պահին, աշխատողները բանակցում են ընկերության ղեկավարության հետ, բայց ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել: Նրանց պահանջները չբավարարելու դեպքում, իրավապաշտպանը կդիմի բոլոր լիազորված կառույցներին` աշխատանքային շահագործման փաստի դեմ միջոցներ կիրառելու համար: Ըստ աղբյուրի` DIA Holding Azerbaijan-ի ղեկավարության հետ կապվելու բոլոր փորձերն անարդյունք են անցել:





























