Փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում Հայաստանում պետք է վերջ դրվի կուսակցապետությանը: Այդ մասին Կոտայքի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Հովհաննիսյանի խոսքով, ժողովուրդը պետք է կողմնորոշվի` ուզում է ապրել երկրում, որտեղ լինելու է կուսակցապետության հովանավորության ներքով, թե ուզում է ապրել օրենքով պաշտպանված:
Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաստիացրել է, որ փետրվարի 18-ը պատկան օր է, երբ հայ ժողովուրդը պետք է ընտրի իր հետագա ճանապարհը. «Ես ձեզ կոչ եմ անում մասնակցել քվեարկությանը, որ ընտրեք բարգավաճ եւ ապահովված կյանք Հայաստանում, որ յուրաքանչյուր հայ իր ճակատագիրը կապի հայրենիքի հետ»:





























