«Ենի Ազերբայջան» կուսակցության երիտթեւի անդամներն ու մի խումբ ուսանողներ հունվարի 31-ին ակցիա են արել գրող Աքրամ Այլիսլիի տան մոտ: Նրանք այրել են գրողի լուսանկարներն ու պաստառները:
Ինչպես հայտնում է 1news.az-ը, ակցիայի մասնակիցները բողոքել են գրողի «Քարե երազներ» գրքի դեմ: Ոստիկանությունը հասել են ակցիայի վերջում, սակայն չեն միջամտել:
Նրանք վանկարկել են «Կորիր երկրից», «Ինչո՞ւ ես ծախվել հայերին», «Հայ Աքրամ, հեռացիր երկրից», «Ամոթ հային, կուրացիր, արա Ակրամ» եւ այլ արտահայտություններ: Ակցիայի մասնակիցները կոչ են արել Այլիսլիին ներողություն խնդրել ադրբեջանցիներից:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Այլիսլիի գիրքը նվիրված է Սումգայիթում եւ ԲԱքվում 1988-90-ականներին հայերի ջարդերին եւ հակասում են պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, որոնք ողբերգական իրադարձությունների մեջ մեղադրում են հայերին եւ խորհրդային հետախուզությանը:





























