Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող մի շարք գործնական հարցեր եւ մասնավորապես, Տիգրան Սարգսյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցը:






























