Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կտրականապես հրաժարվում է թիկնապահներից, նույնիսկ մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո: Նա կտրականապես դեմ է իր շտաբում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներկայությանը:

«Դա էր պակաս, թիկնազորի անհրաժեշտություն ես չեմ զգում:  Պարույր Հայրիկյանի հետ երեկ կատարվածից հետո ինձ զանգահարել է իմ վարչապետության ժամանակների թիկնապահներից մեկը եւ ասել. «Դուք հաճախ եք երկար մնում Ձեր շտաբում: Եթե տուն եք վերադառնում ուշ երեկոյան, ավելի լավ կլինի ես ուղեկցեմ Ձեզ»: Ես երախտագիտությամբ համաձայնեցի, իսկ մնացած ժամանակ շրջում եմ առանց թիկնապահի»,-հայտարարել է Բագրատյանը:

Նրա խոսքով` նա այցելել է Պարույր Հայրիկյանին, բայց տեղի ունեցածի մասին իրենք չեն խոսել. «Ես սեղմեցի նրա ձեռքը, հարցրեցի ինքնազգացողության մասին: Ինձ այնպես եմ պահել, որ դուրս բերեմ նրան վերապրած սթրեսից: Վարկածների մասին չենք խոսել, նման խոսակցություն հիվանդասենյակում հիվանդի հետ չեն վարում»,-հայտարարել է նախկին վարչապետը:

Տեղի ունեցածի վերաբերյալ նա վարկածներ ունի, բայց միայն ենթադրությունների մակարդակով եւ նա հարմար չգտավ հրապարակայնորեն ասել դրանց մասին: «Ես քրեագետ չեմ, թող հանցագործի որոնմամբ զբաղվի ոստիկանությունը: Որքան շուտ գտնեն նրան, այնքան շուտ կդադարեն այդ խնդրի շուրջ շահարկումները»: