Փետրվարի 1-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիայի փողոցի 1/1/Ա շենքի թիվ 50 բնակարանում հրդեհ է:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.55-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված բնակարանում հրդեհ է բռնկվել եւ շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբը ժամը 17.10-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 61-ամյա Նոնա Հ.-ին, ով, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: