Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում, ձերբակալվել է Բեն Լադենի փեսան՝ Սուլեյման Մ.-ն։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Պակիստանում Բեն Լադենին վնասազերծելուց հետո ամբողջ աշխարհով մեկ փնտրվող նրա փեսան Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության համատեղ աշխատանքի արդյունքում ձերբակալվել է Անկարայում։

Բեն Լադենի փեսան Սաուդիան Արաբիայի կեղծ անձնագրով ժամանել էր Անկարա։ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակիցները ԿՀՎ-ից տեղեկություն ստանալով Սուլեյման Մ.-ի այցի մասին, նրան ձերբակալել են Անկարայի հյուրանոցներից մեկում։

ԿՀՎ-ն պահանջել է Սուլեյմանին հանձնել իրեն՝ նրան Ալ- Կաիդայի գործի շրջանակներում հետաքննելու համար, սակայն թուրքական կողմը մերժել է՝ պատճառաբանելով, թե ըստ օրենքների, պարտավոր է նրան արտաքսել Իրան։