Մոսկովյան «Նավատորմի պատանի արծվիկներ» ակումբի տնօրեն Վասիլի Միդցեւին ավելի քան 100 անչափահասների գայթակղելու մեղադրանք է առաջադրվել: Տղամարդը տղաների համար ռազմահայրենասիրական ուղղվածության ակումբ է կազմակերպել եւ նրանց մանկական ճամբարներ ու արշավների տարել: Հանդիպումների ժամանակ նա, քննության տվյալներով, գայթակղել է երեխաներին եւ խստորեն արգելել այդ մասին պատմել ծնողներին:
Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեդցեւը բազմիցս սեռական բնույթի բռնի եւ այլասերված գործողություններ է կատարել իր սաների նկատմամբ ինչպես ակումբում, այնպես էլ արշավների ժամանակ, հաղորդում է НТВ-ն:
Քննիչները խոսում են հետաքննության բացառիկ բարդության մասին, քանի որ երեխաները չեն համարձակվել ընդդիմանալ տնօրենին: «Նրան լսել են ոչ միայն իր սաները, այլեւ նրանց ծնողները, համարելով, որ Մեդցեւը հերոսի կերպարով հանդես եկող հրամանատար է»,-ասված է գործի նյութերում:
Ու թեեւ առկա բարդություններին, քննիչներին հաջողվել է վեր հանել հանցավոր գործունեության 96 դրվագներ: Քրեական գործի նյութերը կազմում են 21 հատոր:





























