Ռուսաստանի Կոմիի հանրապետությունում սրասափելի հանցագործություն է բացահայտվել. տղամարդը սպանել է երկու փոքրիկ երեխաներին, որոնց իր մոտ է թողել իր ծանոթուհի, Վիկտուլի քաղաքի 24-ամյա բնակչուհին:
Քննիչները պարզել են, որ կասկածյալը երկու աղջիկներին խեղդել է լոգարանում, որոնցից մեծը 3 տարեկան է եղել, փոքրը՝ 1 տարեկան 9 ամսական: Այնուհետեւ տղամարդը մարմինները տարել է անտառ ու թաղել այնտեղ:
Նա քննիչներին ասել է, որ նա այդ քայլին է գնացել, քանի որ վիրավորված է եղել իր նախկին ընկերուհուց:
Երբ երեխաների մարմինները հայտնաբերել են, պարզվել է, որ ավագ աղջնակը նաեւ սեռական բռնության է ենթարկվել: Երկու մարմիններն էլ այրված են եղել, հաղորդում է «ԱԻՖ»-ը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով, այդ թվում «երկու դեռահասների սպանության» հոդվածի հատկանիշներով:





























