Թուրքիայի մայրաքաղաքի Փարիզի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մուտքի շենքում պայթյունի կազմակերպուման պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիայի ընդհատակյա «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ը (DHKP-C):
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը Facebook-ի միջոցով արված հայտարարությամբ ստանձնել է DHKP-C-ն։ Հայտարարության մեջ նշվել է. «Մեր մարտիկ Ալիշան Շանլըի կողմից աշխարհի ժողովուրդների մաարդասպան ԱՄՆ-ի դեսպանատանը ինքազոհ գործողություն է կատարվել։ ԱՄՆ-ը վերջին 10 տարում Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում եւ աշխարհի չորս կողմում թափվող արյան պատասխանատուն է»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ փետրվարի 1-ի կեսօրին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի շենքում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետեւանքով մահացել է դեսպանատան թուրք աշխատակիցներից մեկը եւ մահապարտը։
Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։





























