Այսօր՝ փետրվարի 2-ի ժամը 22.00-ի դրությամբ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ-ին (Ապարան-Քուչակ ճանապարհահատված) խցանվել են հարյուրավոր ավտոմեքենաներ:
Հայաստանի ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ տվյալ ճանապարհով երթեւեկելուց, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում օգտվել միայն Աշտարակ-Մարալիկ-Գյումրի շրջանցիկ ավտոճանապարհից:
Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ճանապարահատվածը երկկողմանի փակվել է:
Դեպքի վայրում աշխատում են Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ տարածքային «Ճանշին»-ի աշխատակակիցները: Կատարվում են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները 15 քաղաքացու ապահովել են սննդով եւ հագուստով, տեղափոխել են Ապարանի հրշեջ-փրկարարակն ջոկատ եւ կրկին վերադարձել դեպքի վայր:





























