Փետրվարի 2-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված վայրում միմյանց են բախվել «ԳԱԶ 3110» եւ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով վիրավորվել է 5 մարդ, որոնք տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվածներից երկուսը ՊՆ զինծառայողներ են:


























