Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Քոնրադ Մյուրեյը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում աշխարհահռչակ երգչի մահվան մեջ: Նա այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսի դատարանում:
Դատարանի առջեւ հավաքված փոփ աստղի երկրպագուները, Մյուրեյին դիմավորել են «մարդասպան» բացականչություններով: Նշենք, որ եթե նա մեղավոր ճանաչվի, ապա կարող է ազատազրկվել 4 տարով:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Հայտարարվել է, որ մահվան պատճառ է հանդիսացել «պրոպոֆոլ» թմրեցուցիչ դեղանյութի չարաշահումը, ինչի առթիվ մեղադրանք է առաջադրվել Ջեքսոնի բժշկին՝ Քոնրադ Մյուրեյին։




























