Այսօր Սիրիայից Երեւան կժամանի «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերության, Դամասկոս-Լաթաքիա-Երեւան չվերթն իրականացնող օդանավը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Սիրիական ավիաուղիներ» ընկերության երեւանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:

Նա հաղորդել է, որ նախնական տվյալներով` Երեւան ժամանող ուղեւորները կազմել են 75 հոգի: Նրա խոսքով` այսօր, ժամը 16:30-ին, Երեւանից կթռչի Երեւան-Լաթաքիա-Դամասկոս չվերթն իրականցող օդանավ` 13 ուղեւորներով: Ընկերության աշխատակցի խոսքով` ուղեգծի փոփոխության հետեւանքով տոմսերի թանկացում չի նախատեսվում:

Նշենք, որ Երեւան-Լաթաքիա-Դամասկոս առաջին չվերթն իրականացվել է հունվարի 22-ին: Դամասկոս-Լաթաքիա-Երեւան ուղղությամբ վերջին չվերթն իրականացվել է հունվարի 29-ին: Ուղեգծի փոփոխությունը կապված է Հալեպի օդանավակայանի շուրջ վտագավոր իրադրության հետ: