Ռուսաստանում բացահայտվել է երեխայի նկատմամբ կատարված հերթական  գազանաբարո հանցագործությունը. ութամյա աղջնակին առեւանգել են, բռնաբարել եւ սպանել: Հանցագործության կատարման մեղքը խոստովանել է Ուզբեկստանի քաղաքացին, որի անունը հետաքննությունը դեռ չի հրապարակում: LifeNews-ը ձերբակալվածին անվանում է Ֆարուխ Տ:

Վասիլիսա Գոլիցինան կորել էր  Նաբերեժնիե Չելնիում փետրվարի 2-ին: Ցերեկը նրան տեսել էին կապույտ «Շեւրոլե Նիվա» վարող մի տղամարդու հետ, իսկ փետրվարի 3-ի երեկոյան Նաբերեժնիե Չելնի քաղաքում աղջկա սովորած դպրոցից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել էր նրա ուսապարկը, գլխարկը, հագուստի կտորներ, ինչպես նաեւ օրագիրը եւ դասագրքերը:  

Փետրվարի 5-ին կասկածյալը ձերբակալվել էր: Պարզվել էր, որ Ուզբեկստանի 30-ամյա քաղաքացին վերջին երեք տարիներին բնակվում էր Նաբերեժնիե Չելնիում:

Պարզվել է, որ աղջկա իրերին հայտնաբերված մատնահետքերը պատկանել են կասկածյալին: Վկաները հաստատել են, որ հենց նրան են տեսել աղջնակի հետ: Քննիչները նաեւ գտել են ձերբակալվածի մեքենան:  Մեքենայում հայտնաբերվել են կանացի բաց գույնի մազեր:

Աղջնակի մարմինը հայտնաբերել են ձերբակալվածի ցույց տված վայրում` Նաբերեժնիե Չելնիից 73 կմ հեռավորության վրա:

«Ռոսբալտը» հայտնում է, որ փետրվարի 7-ին դատարանը կքննարյի մեղադրյալին կալանավորելու հարցը: Ստուգվում է նրան Ռուսաստանում բնակության միգրացիոն քարտ հանձնելու օրինականությունը: