Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 18-ին նախնական լսումներ կանցկացնի Միջպետական բանկի կողմից հայկական «Նաիրիտ» ձեռնարկության սեփականատեր Rhinoville Property Limited ընկերության դեմ ուղղված հայցով, որը նախկին ԽՍՀՄ տարածքում սինթետիկ կաուչուկի արտադրության միակ ձեռնարկությունն է: Միջպետական բանկը 25,183 մլն դոլարի հայց է ներկայացրել Rhinoville Property Limited-ի դեմ, «ՌԱՊՍԻ»-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչը:
2006 թվականին Միջպետական բանկը Rhinoville Property Limited ընկերության համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել:
Ինչպես գրում է Bankir.ru-ն, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության ոլորտում մենաշնորհ ուներ: Ընկերությունը թողարկում էր նաեւ քիմիական արտադրանք` ացետիլենի, քլորոպրենի հիմքով:
1989 թվականին գործարանը փակվել է բնապահպանական նկատառումներով, իսկ 1992-93 թվականներին մասնակիորեն վերականգնվել է:
2006-ին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը:




























