Իրանն ուզում է ավելացնել Ադրբեջանից գնվող գազի ծավալները։ Այս մասին ադրբեջանական ANS գործակալությանը հայտնել է Իրանի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին։
Նրա խոսքով, Թեհրանն Ադրբեջանից ուզում է գնել եւս 5 մլրդ խմ գազ։
Ներկա պահին, ինչպես նշել է Իրանի դեսպանը, լրացուցիչ գազախողովակ անցկացնելու շուրջ բանակցություներ են ընթանում։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) նախագահ Սեիդ Ռզա Քեսաիզադեն հաղորդել է, որ մոտակա 3 ամսվա ընթացքում Իրանը եւ Ադրբեջանը կստորագրեն ադրբեջանական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր։ Պայմանագրով օրական 5 մլն խմ ադրբեջանական գազ է մատակարարվելու Իրան, որ տարեկան կազմելու է 1,8 մլրդ խմ։
Այս տարվա սկզբին Բաքվում ստորագրված կարճաժամկետ պայմանագրի համաձայն՝ մարտ-ապրիլ ամիսներին Իրան մատակարարվող գազի ամբողջ ծավալը կկազմի 100 մլն խմ։



























