Ստամբուլահայ ծաղրանկարիչ Արեթ Գըջըրի հերթական ծաղրանկարը նվիրված է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը։

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի համար ծաղրանկարներ պատրաստող Արեթ Գըջըրի հերթական ծաղրանկարում ասվում է. «Ցեղասպանության ենթարկվելու համար ներողություն եմ խնդրում»։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորներից Ահմեդ Թուրքը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեց, որ իրենց պապերի ձեռքը արյունոտ է եւ ներողություն խնդրեց հայերից։

Նա կոչ արեց նաեւ թուրքերին՝ ներողություն խնդրել հայերից։  Սակայն Թուրքիայում Ահմեդ Թուրքի ներողությունը հանդիպեց իշխանությունների խիստ արձագանքին։

Հիշեցնենք, որ Արեթ Գըջըրը ծնվել է Ստամբուլում։ Նա 2002-2008 թվականներին սովորել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում։