Էրզրումի Աթաթուրքի համալսարանի բժշկական ֆակուլետի շնչուղիների հիվանդությունների գծով մասնագետ, պրոֆ, Լեյլա Սաղլամը հայտարարել է, թե Թուրքիայում ծխելու հետեւանքով օրական մահանում է 300 մարդ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ պրոֆ. Լեյլա Սաղլամը Էրզրումի առողջապահության վարչության կազմակերպած կոնֆերանսի ժամանակ խոսել է ծխախոտի վնասակարության մասին՝ շեշտելով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոլի ծխողների 80 տոկոսն ապրում են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ զարգացած երկրներում ծխախոտի սպառումը նվազում է։

Թուրք պրոֆեսորը պնդել է, թե Թուրքիայում ծխելու հետեւանքով տարեկան մահանում է մոտ 120 հազար մարդ, որը կազմում է օրական 300 մարդուց ավելի։