Փետրվարի 9-ին, ժամը 08:00-ին մեկնարկել է Հայաստանի նախագահական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսությունների համար, որին մասնակցում են դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողներն ու նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները։ Քվեարկությունը կտեւի 5 օր եւ կավարտվի փետրվարի 13-ին, ժամը 20:00-ին։
էլեկտրոնային քվեարկության մասնակիցների թիվը 243 է, նրանց դեռեւս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ի միջոցով համապատասխան գաղտնագրեր եւ էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ հրահանգներ պարունակող ծրարներ են ուղարկվել։ Ընտրողները կքվեարկեն ԿԸՀ-ի կայքում էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով։
Փետրվարի8-ի նիստում սահմանվել էր էլեկտրոնային քվեաթերթիկի ձեւանմուշը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել էր, որ նման ընտրողները կարող են մի քանի անգամ քվեարկել, համակարգը կհիշի միայն վերջին քվեարկությունը։
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ արձանագրությունը կհրապարակվի փետրվարի 18-ին, ժամը 20:00-ից հետո, երբ Հայաստանում կավարտվի քվեարկությունը։





























